ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծառուկյանը քրեաօլիգարխիայի նոր տանի՞ք

Ծառուկյանը քրեաօլիգարխիայի նոր տանի՞ք
31.01.2017 | 00:30

Քաղաքականության մեջ պատահական ոչինչ տեղի չի ունենում: Երբ Հովիկ Աբրահամյանը հեռանում էր ՀՀԿ-ից, ենթադրվում էր, թե ոմանք կհետևեն նրա օրինակին` առնվազն սեփական շահերից ելնելով: Դժվար է կանխատեսել` ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն, բայց կուսակցական հին մոդելը` քրեաօլիգարխիկ դեմքով, դառնում է պատմություն: Եթե նույնիսկ Մհեր Սեդրակյանը կամ Սուրիկ Խաչատրյանը մնան ՀՀԿ-ում, նրանց դերակատարությունը զրոյական է դառնալու` վերջիններիս քաղաքական պահանջարկվածության բացակայության պատճառով: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ավելի անկեղծ է եղել` ՀՀԿ-ից հեռանալու և «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով ընտրություններին մասնակցելու մտադրությունը բարձրաձայնելով:

Պատահական չէ, որ Վարդանիկի որոշումը հաջորդեց Արգամիչի հայտարարությանը` ինչ-որ առումով դառնալով Աբրահամյանի թիմի քաղաքական ծրագրի ռեալիզացիայի առաջին դրսևորումը: Կանխատեսելի էր, որ հանրապետական «մենշևիկները» հանգրվանելու են Ծառուկյանի թիմում: Հասկանալի չէ վերջինիս քաղաքական ռեաբիլիտացիայի մոտիվը: Ծառուկյանը դառնում է քրեաօլիգարխիայի նոր քաղաքական տանիքը և առաջիկա ընտրություններում ու նոր իշխանության կայացման գործընթացում «մաքրելու» է ՀՀԿ-ի դեմքը` անկախ այն հանգամանքից, թե իր քաղաքական վարքագիծն ինչքանով է համաձայնեցված Բաղրամյան 26-ի հետ: ՈՒրիշի «բեռը» որևէ մեկը հենց այնպես չի պահի, մանավանդ` գործարար Գագիկ Ծառուկյանը: Ենթադրվում է` իշխանությունները նրան ինչ-որ բան խոստացել են`այս «անշնորհակալ» ծառայության համար, սակայն սա միանգամայն այլ խոսակցության թեմա է:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 3383

Մեկնաբանություններ